Ամերիկյան հետախուզությունը տեղյակ է եղել Փարիզում ծրագրվող ահաբեկչությունների մասին։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրենանը խոստովանել է, որ նոյեմբերի 13-ի արյունալի ահաբեկչություններից մի քանի օր առաջ իրենք իմացել են ծրագրվող հարձակումների մասին, սակայն չեն կարողացել կանխել ստույգ տեղեկությունների բացակայության պատճառով:
CBS հեռուստաընկերության եթերում պաշտոնյան ասել է, որ ահաբեկիչները վերջին օրերին սկսել են կիրառել նոր կապի միջոցներ, և ամենակարևոր տեղեկատվությունը ԿՀՎ-ն չի կարողացել որսալ: Բրենանը փարիզյան ահաբեկչություններն անվանել է բոլոր հետախուսական ծառայությունների ձախողում:Նա միաժամանակ չի բացառել, որ ահաբեկիչների հաջոդ թիրախը ԱՄՆ- ն է:




