

2015 թվականին փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի աջակցությամբ Հայաստանում 176 փոքր ընկերություն է ստեղծվել, որոնք հիմնականում մարզերում են: Սպասվում է, որ այս տարի ՓՄՁ-ների թիվը կավելանա նաև սահմանամերձ համայնքներում՝ պայմանավորված կառավարության կողմից սահմանած արտոնություններով:
Արտադրություն սկսելուց առաջ ուսումնասիրել շուկան, ռիսկերը: Կարճ ասած՝ ծանր ու թեթև անել, ու հետո որոշում կայացնել,արժե արդյո՞ք զբաղվել բիզնես գործունեությամբ թե ոչ: Վարդան Գրիգորյանը, ով արդեն մեկ տարի է հայկական ՝խոտաբույսերով թեյեր է արտադրում, ասում է, որ գործը եկամտաբեր է, ուղղակի պետք է կարողանալ շուկայում ամրապնդել տեղն ու դիրքը: Դաշտը այս պահին այդքան էլ հագեցած չէ:
«Ուրցը, Նանան դաղձը վերցնում ենք Վայոց Ձորից, ռեհանը, ծիտրոնը, սամիթը Արարատյան դաշտավայրից: Գյուղացիները արդեն մեր պահանջով մշակում են կանաչիներ: Մեր հիմնական շեշտն էլ եղել է արտաքին շուկան»:
Հիմա աշխատում են պայմանագրեր կնքել Ռուսատանի ու Ուկրաինայի շուկանների հետ, որպեսզի հայկան թեյերի ու կանաչիների համոն ու հոտը վայելեն նաև արտերկրում:
Նորություն ասած չենք լինի, որ բիզնես գործունեություն ծավալեը այդքան էլ դյուրին գործընթաց չէ: Ճիշտ է պարզեցվել է բիզնեսը գրանցելու գործընթացը,սակայն շատ հաճախ տնտեսվարողները չտիրապետելով շուկայական օրենքներին, բիզնես կանոններին ու հարկային օրեսդրությանը, հայտնվում են փակման եզրրին: Հարկային մարմիներն էլ ոչ թե առաջնորդվում են խորհրդատվական կամ ուսոցողական քայլերով, այլև իրականացնում են պատժիչ քաղաքականություն,արդյունքում տնտեսվարողները, ոչ բավարար գիտելիքների պատճառով հայտնվում են «տուգանային հրապարակում»:
Երբ ստեղծվեց ՓՄՁ-ԶԱԿ-ը նպատակը մեկն էր՝ տնտեսվարողներին մասնավորապես սկսնակ գործարարներին աջակցություն տրամադրել,որպեսզի սկսնակ գործարարները նման փակուղային իրավիճակներից զերծ մնան:
Գեղամ Պետրոսյանը ասում է, որ հաճախ սկսնակ գործարանները հայտնվում են անհեթեթ իրավիճակներում, քանի որ բիզնեսի պատկերացնումները նրանց մոտ բոլորովին այլ են, ուզում են միանգամից շահույթ ստանան: Գործը սկսելիս ամենայն մանրամասնությումբ նայում ենք մարդը ինչ պոտենցիալ ունի. փորձում ենք գործի ռիսկերը հասկանալ, նվազեցնել, ասենք այս շուկան զբաղված է: Նախ խորհուրդ ենք տալիս գրանցի ԱՁ-ը, ինչ հարկային դաշտ ընտրի ԱԱՀ, թե շրջանառություն:
ՓՄՁ ԶԱԿ-ը 2015 թ ուսուցում և խորհրդատվություն տրամադրել ավելի քան 6.000 սկսնակ գործարարի: Բոլոր ուղղություններով տրամադրվել է 13,000-ից ավելի աջակցություն, իսկ Աջակցության ավելի քան 95%-ն ուղղվել է մարզերի գործող և սկսնակ ՓՄՁ-ներին: Սահմանամերձ համայքներին արտոնություններ շնորհելուց հետո շատներն են ցանկություն հայտնել բիզնես գործությունեություն իրականացնել, տվայլ բնակավայրին համապատասխան՝ պանրագործություն, ջերմոցային և սառանային տնտեսություն: Նախորդ տարի սակայն առավել ակտիվ է եղել հյուրատնային բիզնեսը,որին էլ աջակցել է ՓՄՁ ԶԱԿ-ը:
2016 թ ՀՀ էկոնոմիկայի նախարար, նախագահ Կարեն Ճշմարիտյանի առաջարկով՝ ՓՄՁ-ներին տրամադրվող վարկի շեմը 5 մլն ՀՀ դրամից հասցվել է մինչև 7 մլն դրամի: Պահանջարկն է այդպիսին, իսկ սկսնակ գործարարներին ՓՄՁ ԶԱԿ-ի տրամդրած վարկերի պայմանները բանկերի առաջարկից անհամեմատ ձեռնտու են՝ տարեկան 10 տոկոս տոկոսադրուքով 5 տարի մարման ժամկետով:




