

Ֆիդեն հայտարարել է մարտի 10-ից 30-ը Մոսկվայում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում շախմատիստների մրցակցային զույգերը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը առաջին տուրում կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Մյուս պարտիաներում միմյանց հետ կմրցեն ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակին ու Պյոտր Սվիդլեր, Ամերիկայի Միացիալ նահանգները ներկայացնող Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան ինչպես նաև հնդիկ Վիշվանաթան Անանդ ու Բուլղարացի Վեսելին Տոպալովը: Տեղեկացնենք որ մոտ 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։




