

Շուրջ չորս տասնյակ հարց՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Դրանցից մի քանիսը հանվել էին մինչ նիստի մեկնարկը, մեկն էլ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի առաջարկով հանվել է հենց նիստի սկզբում: Կառավարությունը որոշել է՝ 2016թ. հունվարի 1-ից հետո ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար դիմելիս մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունենալու պահանջը հանված է:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի այսպես ասենք կառավարիչն առայժմ կառավարուևթյանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունն է: Սա ՀՀ վարչապետի հանձնարականն է, որը հնչեց այսօր՝ կառավարության նիստի ժամանակ: Մինչ այդ, գործադիրը հաստատեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշման նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի տեղեկացմամբ, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ՀՀ ՊՆ-ն պետք է լուծի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Նախագծի անհրաժեշտությունը Փոխնախարարի փոխանցմամբ, «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:
ՀՀ Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման նախագիծը նույնպես հաստատված է: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի տեղակացմամբ, Հայաստանի ու Հունաստանի միջև համագործակցությունը կներառի մի քանի ոլորտ՝ նախատեսվում է զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում, ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ, դրա արտադրության համար հետազոտությունների իրականացում և զարգացում»: Կստեղծվի նաև հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողով:
2016թ. հունվարի 1-ից հետո Խնայբանկերում գտնվող ավանդի փոխհատուցման տրամադրման համար այլևս պարտադիր չէ, որ մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքցիները ընդգրկված լինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ այսուհետ, ցուցակում ներառված ավանդատուի մահից հետո գումարը կվճարվի նրա ժառագներին:
Հաստատվեց նաև Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ, այն աօահովումէ Հայաստանի առաջխաղացումը գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: 12 նախարարություն և 39 միջոցառում է նախատեսված, որից հետո մեր երկիրը իր դիրքերը կարող է տասը տեղով բարելավել:
Ոռոգման ոլորտի կազմակերպությունների գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Արփա-Սևան» N2 թունելում նոր ի հայտ եկած առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին շուրջ 3 մլն 267 հազար դրամ հատկացվեց: Նպատակը՝ Բագրատաշեն, Բավրա, Գոգավան անցման կետերի բարելավման ծրագրի շրջանակներում կառուցված գազատարները համապատասխան համայնքներին փոխանցելու, նրանց սեփականության իրավունքը գրանցելու համար: Մինչ այդ, սակայն, պետք է հաստավի 27 կմ երկարությամբ գազատարների ուղեգծերի հատակագիծը:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը տեղեկացրեց, որ չափագրում իրականացնելու հանձնարական ունեին, և գտել են կազմակերպությանը, աշխատեցրել նաև հանգստյան օրերին: Այժմ պետք է վճարեն: Վստահեցրեց՝ սա նվազագույն գինն է:
Բեյրութի Հայկազյան վարժարանից հետո աշխարհի հայերի համար իրականացվող միակ կրթական ծրագիրը ԵՊՀ բազամայի հիման վրա կամզակերպվող ամառային դպրոցն է: Այսօր հաստատվեց նաև «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում» 2016 թվականի ծրագիրը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեղակացմամբ, սա ուսուցիչներին, լրագրողներին և ոչ միայն վերապատրաստվելու հնարավորություն է տալիս: Վարչապետի՝ քանի ուսուցիչ ենք այս տարի վերապատրաստելու հարցին ի պատասխան նախարարը նշեց՝ մոտ 120 , իսկ ընդհանւոր առմամբ, մոտ 300 անձ է վերապաստրաստվում Հայաստանում:
900 հայկական դպրոց է աշխարհում գործում, ն անհրաժեշտ մոտ 50 հազար ձեռնարկներ ու գրքերը ֆինանսավորում է ՀՀ բյուջեն, այժմ շեշտը դրվելու է խտասկավառակների վրա:
Կառավարության շենքի առջև այսօր Սիսակյան 3 շենքի առանց տուն մնացած ութ ընտանիքներին էին հավաքվել: Նրանք դեռ բնակարան չեն ստացել՝ տարբեր պատճառներով, մեկը բնակարանի բարելավում է ցանկանում որդու համար: Մյուսների փաստաթղթերը դեռ ուսումնասիրվում են:




