
Դոնեցկում ականի վրա ավտոբուս է պայթել: Նախնական տեղեկություններով, զոհվել է առնվազն 4 մարդ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ողբերգությունը տեղի է ունեցել Մարյինկայի շրջանում: Միջադեպը տեղի է ունեցել չվերահսկվող գոտում: Մեքենան անտեսելով ճանապարհային նշանները փորձել է շրջանցել անցագրային կետը՝ հերթում չսպասելու համար, շեղվել ճանապարհից և պայթել ականապատ տարածքում: Մեքենայում եղել է հինգ մարդ:




