Միջազգային

Վրաստանում $2,5 մլրդ արժողության նոր նավահանգիստ է կառուցվում

Վրաստանում նոր նավահանգիստ կկառուցվի: Անակլիա նավահանգստի շինարարության աշխատանքները կմեկնարկեն այս տարի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախագծի իրականացման մրցույթի հաղթողների անունները հրապարակելիս, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Նավահանգստի շինարարությունն իրականացնելու է վրաց-ամերիկյան «Անակլիայի զարգացման կոնսորցիումը», որը հաղթել է մրցույթում։ Դրան մասնակցել է միջազգային 13 ընկերություն: Անակլիա նավահանգստի շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է 2,5 մլրդ դոլար։ Նավահանգստի վերջնական թողունակությունը կհասնի 100 մլն տոննայի, ընդ որում՝ այն կսկսի աշխատել արդեն 7 մլն տոննա թողունակության դեպքում: Այս ցուցանիշին նավահանգիստը կկարողանա հասնել շահագործումից 3 տարի անց:

Կարդացեք նաև

Back to top button