Քաղաքական

ԵՏՄ, գազի սակագին, տարածաշրջանային լարվածություն. բանավեճեր հրատապ թեմաներով

aidaavetisyanlenabadeyan

 

Այսօր տարբեր կարծիքներ են հնչում, թե ինչպես Հայաստանի վրա կարող է ազդել Իրանի դեմ պատժամիջոցների մասնակի վերացումը կամ  ռուս-թուրքական հարաբերությունների լարումը: Բայց բոլորը միակարծիք են մի հարցի շուրջ՝ տարածաշրջանում ստեղծվել է շատ վտանգավոր իրավիճակ, որը պահանջում է ճիշտ կողմնորոշում: Պակաս արդիական չէ գազի սակագնի թեման: Վերջերս լուրեր էր տարածվել, թե Իրանը պատրաստ է Հայաստանին գազ մատակարարել Ռուսաստանից՝ ընդհուպ 5 անգամ պակաս գնով: Այդպիսի բան հնարավոր չէ, պնդում են ՀՀԿ- ական պատգամավորները, իսկ ընդդիմադիրները հակադարձում՝ նավթի գինն իջել է 3 անգամ, գազինը՝ 4: Մեկ խորանարդ մետրը՝ 85 դոլար, սա է գազի այսօրվա միջազգային գինը, այսօր պնդել է հանրապետության նախկին վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button