Միջազգային

ԵՄ մտադիր է ընդլայնել Իրանի հետ համագործությունն ահաբեկչության դեմ պայքարում

marlenahovsepyan
«Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Իրանի հետ համագործությունն ահաբեկչության դեմ պայքարում», — հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության  հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը՝ Թեհրանում վարած բանակցություններից հետո: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Իսլամական հանրապետություն է ժամանել՝ քննարկելու  Իրան-Եվրամություն համագործակցության հարցերը: IRIB գործակալության փոխանցմամբ, Շմիդտը Իրանի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկների հարցորով փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրի հետ հանդիպման ընթացքում կարևորել է Իրանի դերը տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում և վստահեցրել է, որ համագործակցությունը Թեհրանի հետ ամրապնդվելու է:

Իրանցի պաշտոնյան դրական է գնահատել Բրյուսելում աֆղանական խնդրը քննարկելու առաջարկը, հանդիպումը կայանալու է առաջիկա օրերին՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ: Իբրահիմ Ռահիմպուրն, իր հերթին առաջարկել է Թեհրանի աջակցությունը մերձավորարևլյան տարածաշրջանում ահաբեչական և ծայրահեղական վտանգի դեմ պայքարում:

Իրան-Եվրամություն բանակցություններ նախատեսվում է անցկացնել կես տարին մեկ ՝ Թեհրանում և Բրյուսելում: Երկխոսության ընթացքում սպասվում է մի շարք հարցերի քննարկում, նախևառաջ՝ Իրանի և Եվրոպայի միջև համագործակցությունն էներգետիկ, առևտրի, բանկային և ֆինանսական ոլորտներում։

Կարդացեք նաև

Back to top button