
Իսլամական պետություն» ահաբեկիչները սպանել են Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի 300 բնակչի, հայտնել է աշխարհազորայինների ներկայացուցիչ Մահմուդ աս Սուրջին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԻՊ ջոկատները նոր սպանդ են սարքել Մոսուլում` 300 մարդ սպանելով քաղաքի տարածքում»,- հայտնել է Al Arabia հեռուստաալիքը` Նայնավա գավառի նահանգապետ, Ասիլ ան Նուջեյֆիի գլխավորած ռազմականացված զորամիավորման ներկայացուցչին հղումով:
Աս Սուրջին նշել է, որ զոհվածների մեծ մասը ոստիկանության նախկին աշխատակիցներ են և զինծառայողներ: Չի նշվում, թե ինչ ժամանակահատվածում են կատարվել այս հանցագործությունները:




