Միջազգային

Սիրիական բանակը շարժվում է դեպի Թուրքական սահման՝ փորձելով զրկել գրոհայիններին աջակցությունից

Սիրիական բանակը ռուսական օդուժի և իրանցի աշխարհազորայինների աջակցությամբ շարունակում է մասշտաբային գրոհը երկրի հյուսիսում և  մոտեցել է Թուրքիայի սահմանին: Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղի բնակչությանը, դիտորդներին, հայտնում է, որ Թուրքիաի սահմանից կառավարական զինուժը գտնվում է ընդամենը 25 կմ հեռավորության վրա՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Թալ Րաֆֆաթ քաղաքից 5 կմ հեռավորության վրա:

Անցյալ շաբաթ սիրիական կառավարական ոիժերը լուրջ առաջխաղացում են ունեցել Հալեպի նահանգում՝ ազատագրելով մի շարք բնակավայրեր, բացվել է Ազեզեն-Հալեպ ճանապարհը: Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ մեկուսացրել է գլխավոր ուղիները Հալեպի հյուսիսում, որոնք ահաբեկիչներին կապում էին Թուրքիայի հետ՝  զրկելով նրանց Թուրքիայից եկող ռազմական աջակցությունից։

Անկարան իր հերթին  Սիրիայի տարածքում սկսել է ճամբարներ կառուցել Թուրքիան անցնել ցանկացող հազարավոր փախստականների համար: Այդ կերպ Թուրքիայի իշխանությունները մտադիր են զսպել սիրիացի փախստականները հոսքը երկիր: Անցյալ շաբաթ Հալեպի շրջանում կառավարական զինուժի առաջխաղացումից հետո Թուրքիայի սահմանը փորձել է հատել 35 հազար փախստական:

Ըստ Անկարայի տվյալների՝ այս պահին Թուրքիայում ապաստան է գտել ավելի քան 2,5 մլն սիրիացի:

Կարդացեք նաև

Back to top button