Միջազգային

Գերմանիայի կանցլերը մեկնել է Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր առավոտյան մեկնել է Անկարա: Սա դաշնային կանցլերի երկրորդ անցն է վերջին 2 ամսվա ընթացքում:

Թուրքական «Superhaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ քննարկելու է սիրիացի փախստականների հարցը: Գերմանիայում այժմ սիրիացի փախստականների թիվը հասնում է 900 հազարի, ինչը լուրջ խնդիրներ է այդ երկրի համար: Անցած հանգստյան օրերին Հին աշխարհամասում տեղի են ունեցել բողոքի գործողություններ, որոնց մասնակիցները բողոքում են երկրի մահմեդականացման դեմ: Ամենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել գերմանական Դրեզդենում: Ցուցարարները սուր քննադատության են ենթակել կանցլեր Անգելա Մերկելին չափազանց լիբերալ հայացքների համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին Եվրամիության և Անկարայի միջև ձեռք բերվեծ պայմանավորվածություն Թուրքիայի կողմից միգրանտների հոսքը Եվրոպա զսպելու վերաբերյալ: Անկարային դրա դիմաց եվրոպական երկրները պետք է տրամադրել հսկայական ֆինանսական աջակցություն:

 

Կարդացեք նաև

Back to top button