Միջազգային

Եվրոպացի և ռուս դիվանագետները քննարկել են Ղարաբաղյան խնդիրը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը նախօրեին  հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:«Քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը միջազգային իրադրության բարդացման, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի պետությունների անվտանգության ու կայունություն տեսանկյունից՝ առկա սպառնալիքի համատեքստում»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Հատուկ ուշադրություն է հատկացվել Վրաստանի հետ  Հարավային Օսիայի եւ Աբխազիայի  սահմանին տիրող իրավիճակին, Եվրամիության մոնիտորինգային գործունեությանը, անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտությանը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել Ռուսաստանի ու Եվրամիութան կառուցողական երկխոսությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության ժնևյան քննարկումների շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button