Միջազգային

Ֆրանցիսկոս պապն ու Կիրիլ պատրիարքը կհանդիպեն Կուբայում

լուսանկարը՝ vesti.ru- ի

Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս պապը եւ Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կհանդիպեն Կուբայում։ Մոսկվայի պատրիարքության արտաքին կապերի պատասխանատու Իլարիոն Վոլոկամսկին հայտնել է, որ հանդիպումը կայանալու է փետրվարի 12-ին:

«Կքննարկվեն երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգի հարցերը։ Քրիստոնյաների հալածանքները հանդիպման օրկարգի գլխավոր հարցն է: Հանդիպումն առաջինը կլինի պատմության մեջ և կազդարարի կարևոր փուլ եկեղեցիների միջև»,-Վոլոկամսկու խոսքն է փոխանցել «Ինտերֆաքսը»։

«Ռոյթեր» գործակալությունը կայանալիք հանդիպումն անվանում է աննախադեպ, այն համարելով չափազանց կարևոր քայլ քրիստոնեության արևելյան և արևմտյան ճյուղերի միջև 1054 թվականի պառակտումից հետո։

Կարդացեք նաև

Back to top button