Քաղաքական

Երկարաժամկետ ընտրական աջակցություն՝ նախընտրական շրջանում

annanazaryan
Եվրոպայի խորհուրդն օգնում է Հայաստանին ավելի արդյունավետ կազմակերպել ընտրությունները, այդ նպատակով սկսվում է մի ծագիր որով Հայաստանին կհատկացվի 300 հազար եվրո:

 

Եվրոպայի խորհուրդն Հայաստանում սկսում է նոր ծրագիր, որով նախատեսվում է ընտրական գործընթացները մեր երկրում  դարձնել թափանցիկ, արդյունավետ ու անցկացնել այն համերաշխ մթնոլորտում: «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» կոչվող ծրագիրը իրակաանցվում է Արևելյան գործընկեր երկրներում՝ 2015- 2017 թվականների ընթացքում:  Ծրագրի տևողությունը 18 ամիս է:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նաստալյա Վուտոնան  էլ նկատել է, որ եկող տարի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են սպասվում և նախատեսվող փոփոխությունները թերևս նկատելի կլինեն:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ներկայացնելով որոշ նախադեպային իրավիճակներ,  նշեց, որ  միանգամայն անհիմն են  արդար ու թափանցիկ ընտրությունների մասին ներկայացվող եվրոպացիների այսպիսի պատկերացումները:

Զուրաբյանի առաջարկին ի պատասխան՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նաստալյա Վուտոնան նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը անշուշտ պետք է նախ հավանություն տա փոփոխություններին: Մեզ համար կարևոր է իշխանությունների հետ աշխատելը, մեծ ուշադրության կարժանանան նաև ՀԿ ները:  Ծրագրի խորհրդական Կորնելիա Պեռլեն էլ նշեց, որ շատ կարևոր են նկատառումները, սակայն իրենք չեն կարող բոլոր հարցերին լուծում տալ.

«Կան ԵԽ այլ կառույցներ, որոնք զբաղվում են նշված հարցերով, այնպես որ այս ծրագիրը, որի մեկնարկը այսօր տալիս ենք, միտված չէ լուծելու այդ բոլոր հարցերը»:

Կարդացեք նաև

Back to top button