Ցեղասպանություն 100Քաղաքական

Տիգրան Բալայանը կեղծիք է որակել Թուրքիայի ԱԳ նախարարության տեղեկատվությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ նշվում է. «Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը, հետքայլ է կատարել Pontifex-ի ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է»։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք տասն ամսվա ընդմիջումից հետո Թուրքիան փետրվարի 3-ին Վատիկան է վերադարձրել իր դեսպանին, որին հետ էր կանչել Ֆրանցիսկոս պապի՝  1915- ի կոտորածները ցեղասպանություն որակելուց հետո:

Back to top button