
Օգյուստ Ռոդենի քանդակը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է վարպետի գործերի համար ռեկորդային բարձր գնով: «Իրիս՝ աստվածների ավետաբեր» մերկ քանդակը, որն ժամանակին եղել Է դերասան Սիլվեստր Ստալոնեի հավաքածուում, վաճառվել Է 16,7 միլիոն դոլարով: Sotheby’s-ի կազմակերպած իմպրեսիոնիզմի, մոդեռնիզմի եւ սյուրռեալիզմի դարաշրջանների արվեստի ստեղծագործությունների աճուրդում ամենաթանկ լոտը դարձել է Պաբլո Պիկասոյի վրձնի «Կնոջ գլուխ» նկարը, որը վաճառվել Է 27,1 միլիոն դոլարով:




