

Հայաստանի Վարչապետի հանձնարարականով ՏՄՊՊՀ-ն ուսումանսիրություն է կատարել դիզվառելիքի ու բենզինի շուկայում: Ուսումնասիրել ու պարզել են, որ մեր երկրում, իսկապես, գները նվազել են. բենզինի գները 2015-ին նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի: Դոլարային արտահայտությամբ, գներն ավելի շատ են նվազել: Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, բենզինի գները ավելի շատ են նվազել 2014թ-ից սկսած՝ երկու տարվա կտրվածքով 480 դրամից հասնելով 390-ի: Դոլարային արտահայտությամբ՝ բենզինի վաճառքի գները մոտ 28 տոկոսով են նվազել:
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Հայաստանում բենզինի գները նվազել են 10 տոկոսով, իսկ վերջին երկու տարիներին՝ մոտ 28 տոկոսով: Արտակ Շաբոյանը նաև հայտարարել է, որ բենզինի վաճառքի գինը ձեռքբերման գնի հետ ադեկվատ է: Հակամենաշնորհային մարմնի ղեկավարը վստահեցրել է, որ բենզինի գներն ամենաշատը նվազել են հենց Հայաստանում:
Ի դեպ, Արտակ Շաբոյանն ընդգծել է, որ Հայաստան բենզին ներկրվում է Ռուսաստանից, որտեղ արդյունահանման ծախսերը մեծ ծավալի են հասնում, հարկերի տեսակարար կշիռն էլ բարձր է: Ի տարբերություն նախկինի, այժմ բենզին են ներկրում երկու ընկերություններ՝ Ֆլեշն ու CPS-ը:




