Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը փետրվարի հինգին մեկնում է Մեծ Բրիտանիա՝ քննարկելու Լոնդոն- Թեհրան հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները:
Fars գործակալության փոխանցմամբ՝ Զարիֆը Միացյալ Թագավորությունում բանակցություններ կվարի ամենաբարձր մակարդակով: Իրանի արտգործնախարարը վերջին 12 տարում Լոնդոն է մեկնում առաջին անգամ: Գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարվա օգոստոսին Միացյալ Թագավորության արտգործնախարարը մեկնել էր Թեհրան, որտեղ վերաբացվել էր բրիտանական դեսպանությունը:




