Միջազգային

Իրանի ԱԳ նախարարը Լոնդոնում կքննարկի տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը փետրվարի հինգին մեկնում է Միացյալ թագավորություն՝ քննարկելու Լոնդոն-Իրան հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները: Fars գործակալության փոխանցմամբ, Զարիզը Միացյալ թագավորությունում բանակցություններ կվարի ամենաբարձր մակարդակով: Իրանի արտգործնախարարը վերջին 12 տարում Լոնդոն է մեկնում առաջին անգամ: Գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարվա օգոստոսին Միացյալ Թագավորության արտգործնախարարը մեկնել էր Թեհրան, որտեղ վերաբացվել էր բրիտանական դեսպանությունը:

Կարդացեք նաև

Back to top button