Միջազգային

Ուկրինայում «բացահայտ պատերազմի» վտանգը մեծացել է.Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, Ուկրինայում «բացահայտ պատերազմի» վտանգի մասին: Bild պարբերականին Պորոշենկոն ասել է, որ անցյալ տարվա համեմատ երկրի արևելքում ռազմական գործողությունների վտանգն աճել է: «Այս պահին բացահայտ պատերազմի վտանգն ավելի լուրջ է, քան անցյալ տարի: Ուկրիաինայում այս պահին կա ավելի քան 8000 ռուս զինվոր», ասել է Ուկրաինայի նախագահը՝  ակնարկելով նաև ռուսական նոր ռազմակայանների և  ռուս-ուկրաինական սահմանին անընդհատ անցկացվող զորավարժությունների մասին:

Պյոտոր Պորոշենկոն Եվրոպային կոչ է արել չհավատալ Մոսկվայի խոստումներին և հավաստիացումներին, թե սիրիական հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց Մոսկվայի աջակցության:

Նա պատասխանել է նաև իր երկրում կոռուպցիայի մասին հարցին՝ նշելով, թե բարեփոխումները կամաց, բայց առաջ են գնում:

 

Կարդացեք նաև

Back to top button