
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2016 թվականի փետրվարի 3-ից դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։




