
Առաջիկայում կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու։ Ադրբեջանի նախագահի վարչակազմից ԱՊԱ գործակալությանն ասել են, որ ժամկետները հստակեցվում են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Էրդողանին Բաքվում սպասում են փետրվարի կեսին: Քննարկվելիք հարցերի շրջանակը չի ճշտվում, հայտնի է, որ Էրդողանի այցի ընթացքում տեղի է ունենալու Թուրքիա- Ադրբեջան ռազմավարական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։




