
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կնկարահանվի արկածային ֆիլմում: Գարդիան պարբերականը հայնտում է, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը խաղալու է «Արեգակից այն կողմ» ընտանեկան արկածային ժապավենում, նա մարմնավորելու է ինքն իրեն: Գեղարվեստական ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս տարի Իտալիայում: Ինչպես նշում Է պարբերականը, Հռոմի պապը ինքն է կինեմատոգրաֆիստներին խնդրել ստեղծել մի ֆիլմ, որը կկարողանար երեխաներին բացատրել Հիսուս Քրիստոսի պատգամը: Ֆիմլի հասույթը ծրագրվում է ծախսել բարեգործական նպատակներով:
Վատիկանում լուրը մեկնաբանել են, այդպես էլ չհստակեցնելով ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, թե՞ ոչ: Միայն նշել են, որ Հռոմի պապը դերասան չէ:




