
ԱՄՆ Կինոդերասանների գիլդիան տարվա լավագույն դերասան է ճանաչել Լեոնարդո Դի Կապրիոյին «Վերապրածը» ժապավենում մարմնավորած գլխավոր դերակատարման համար: Բրի Լարսոնը պարգևատրվել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, «Սենյակը» ֆիլմում գլխավոր դերի համար: Այս մասին ասվում է մրցանակաբաշխության կայքում:
Լավագույն դերասանական կազմի համար մրցանակը տրվել է Թոմաս Մակքարթիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմին:
Երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Իդրիս Էլբան և Ալիսիա Վիկանդերը:









