Հասարակություն

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում լսվել են վկաների ցուցմունքները (լրացված)

լրացվել է ժամը 21։19- ին

annamartikyan

 

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանությանության մեջ մեղադրվող ռուսական 102 –րդ ռազմաբազայի ժամկետայիյն զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական 4-րդ նիստում այսօր լվել են վկաների ցուցմունքները։ Ավետիսյանների հարազատներից շատերը հոգեբանական պատճառներով չեն կարողացել ցուցմունք տալ, ուստի ընթերցվել է նրանց նախաքննական ցուցմունքը։ Իրավապաշտպան  Արթուր Սաքունցի միջնորդությամբ՝  դատական նիստը շարունակվում է նաև աշխատանքային օրվա ավարտից հետո։

Դատարանում այսօր հարցաքննել են նաեւ Արտյոմ Դանչինը, ով դեպքի ժամանակ եղել է ռուսական 102-րդ ռազմաբազայի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը: Նրա հարցաքննությունը տվել է 4 ժամ։ Նա հայտնել է, որ Պերմյակովին լավ չի ճանաչվել, քանի որ նա 2014- ի դեկտեմբերին է Գյումրի տեղափոխվել, երբ ինքը եղել է արձակուրդում։ Դարչինը նշել է, որ անմիջական հրամանատարների խոսքով Պերմյակովը եղել է աշխատասեր, հետաքրքրություն է ցուցաբերել ռազմական տեխնիկայի նկատմամբ։

Դեպքի օրը Դարչինը գիշերը ժամը 1- ին ստուգել է պահակակետերը, տեսել է նաեւ Պերմյակովին։ Ըստ նրա՝ ամեն ինչ հանգիստ էր։ Ժամը 3- ին նրան զեկուցել են, որ Պերմյակովը զենքով լքել է պահակակետը։ Փնտրել են, սակայն չեն գտել։

 

Կարդացեք նաև

Back to top button