Քաղաքական

Շավարշ Քոչարյանը հիշեցրել է իր թվիթերյան մեկնաբանության մասին

hasmikdilanyan
Փոխարտգործնախարար Շավար Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների՝ ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ-ում հայ պատգամավորների աշխատանքին հարցերին, հակիրճ է արձագանքել՝ «նորմալ»: Նա նաև նշել է, որ արտաքին գործերի նախարարությունը նույնպես արձագանքել է, ապա նաև հիեշցրել, որ ինքն անձմաբ Թվիթերի իր միկրոբլոգում երկու անգամ է արձագանքել:

Տեղեկացնենք, որ հունվարի 26-ին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը գրառում է կատարել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» խորագրով բանաձևի մասին, նշելով, որ ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին: «ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձևը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»,- նշել էր Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ընդունվել է  Միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայ՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» վերնագրով զեկույցը: 98 կողմ, 71 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Վեհաժողովն ընդունեց Սարսանգի ջրամբարի մասին հարցը:

Կարդացեք նաև

Back to top button