Միջազգային

Ռուսաստանի՝ ՕՊԵԿ- ի նիստին մասնակցելու հայտարարությունը նավթի գինը բարձրացրեց մինչեւ 35 դոլարի

Brent տեսակի նավթի գինն այսօր 5 տոկոսով աճել է՝ հասնելով 35 դոլարի ռուսական իշխանությունների՝ ՕՊԵԿ- ի նախապատրաստվող հանդիպման մասին հայտարարություններից հետո, հայտնում է Բի Բի Սի- ն։

Այն, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել ՕՊԵԿ- ի հանդիպմանը, որտեղ նախատեսվում է քննարկել նավթի արդյունահանման կրճատման հնարավորության հարցը, մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ։

Ռուսաստանի՝ մասնակցելու ցանկության մասին հայտարարել էր էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, իսկ հանդիպման նախաձեռնությամբ հանդես էր եկել Սաուդյան Արաբիան։

Դեկտեմբեր սկզբին ՕՊԵԿ- ը Վիենայում կայացած գագաթաժողովում որոշել էր չնվազեցնել նավթի արդյունահանումը, որից հետո նավթի գինն սկսեց սրընթաց ընկնել։

Կարդացեք նաև

Back to top button