Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
ԲՀԿ առաջնորդի չառաջադրման և կուսակցության ընտրություններին չմասնակցելու հայտարարությունն ամենևին անկընկալ չէր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի համար: Նա այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ այդ մասին ինքը գիտեր դեռ երեք տարի առաջ.«Ես երբևէ չեմ պատկերացրել, որ ԲՀԿ կարող է ինքնուրույն նկրտումներ ունենա: Դա ինձ անհանգստացնող բան չէ: Նախագահական ընտրություններին առաջադրումներ կլինեն` լուրջ ու անլուրջ: Բայց եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի հանրապետականի շանսը բավականին մեծ է»: