
Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հետազոտման միջազգային ոչ առևտրային Freedom House կազմակերպությունը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2016 թվականին» զեկույցը։
Երկրները գնահատվել են 0-100 բալանոց սանդղակով։ 0-ն վատագույն, 100-ը՝ լավագույն արդյունքն է։ Հայաստանը ճանաչվել է մասնակի ազատ երկիր՝ ստանալով 46 միավոր։
Վրաստանը նույնպես մասնակի ազատ է ճանաչվել՝ ստանալով 64 միավոր։ Թուրքիան ևս մասնակի ազատ է (53 միավոր)։ Ադրբեջանն (16) ու Իրանը ոչ ազատ երկրների շարքում են (17 միավոր)։ Ռուսաստանը ևս ոչ ազատ է (22 միավոր)։
Չնայած, որ աշխարհում 2015-ի ազատության մակարդակը ցածր է եղել, 195-ից 86 երկիր, այսինքն՝ 44 տոկոսը, նախկինի պես մնում են ազատ, մասնակի ազատ են 59 երկրներ, մնացած 50-ը ոչ ազատ են։ Վերջին 10 տարիներին ազատության մակարդակը նվազել է 105 երկրերում, մինչդեռ բարձրացել` 61 տարածաշրջանում։
Քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ամենացածր մակարդակներն են գրացվել Սիրիայում, Սոմալիում, Հյուսիսային Կորեայում, Ուզբեկստանում, Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում։




