

ՀՀ- ն Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ սկսում է արդեն 7- րդ՝ «Ենթակաոռւցածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիրը: Այն կազմված է մի քանի բաղադրիչից՝ գյուղական ֆինանսավորում, ենթակառուցվածքներ, հողերի կայուն կառավարում և ֆերմերների իրազեկում և աջակցություն։ Ծրագրի հիմնական բաղադրիչներն իրականացվելու են յոթ մարզերում, դրանցիցի մեկը, սակայն, նաև Արարատի ու Արմավիրի մարզերում: Վեցամյա ծրագիրը շղթայական աջակցություն է գյուղացիներին, իսկ հիմնականը, ըստ էության, ոլորտի զարգացումն է:
Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարությունը գյուղատնտեության ոլորտն առանձնակի ուշադրության կենտրոնում է պահում: Մեր երկրում միջազգային տարբեր կառույցների հետ ամենառիսկային համարվող ոլորտի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերը շարունակվում են: Հերթականը այս տարվանից մեկնարկած ու վեց տարվա ընթացքում իրականացվող «Ենթակաոռւցածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիրն է, որն իրականացվում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ:
Մի քանի բաղադրիչից կազմված ծրագիրն ընդհանուր առմամբ շղթայական աջակցություն է գյուղացիներին, իսկ հիմնականը, ըստ էության, ոլորտի զարգացումն է: Առաջին բաղադրիչը, ըստ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի ֆինանսական տնօրեն Վահե Հարությունյանի, գյուղական ֆինանսավորումն է, Գյուղական ֆինանսավորման կառույցի և Հայաստանում գյուղական տարածքների զարգացման հիմադրամի՝ FREDA-ի միջոցով՝ բանկերին ու ֆիանսական կազմակերպություններին ֆինասական աջակցություն է տրամադրվելու, վերջիններս էլ՝ մատչելի պայմաններով վարկեր են տրամադրելու փոքր ու միջին տնտեսություններին:
«Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից բանկերին ու ֆինանսական կազմակերպություններին գումարը դոլարի դեպքում տրամադրվելու է 4, իսկ ՀՀ դրամի դեպքում՝ 7 տոկոսով, իսկ շահառուներին վերջնականը դոլարի դեպքում կհասնի 10 տոկոս, ՀՀ դրամով վարկավորման դեպքում՝ 12-14 տոկոսով: Յոթ տարի ժամետով, 18 ամիս արտոնյալ պայմանով: ՖՐԵԴԱ-ի կողմից ներդրումներն իրականցվելու են ՀՀ դրամով՝ 10-12 տոկոս տոկոսադրույքով»,- ասում է Վահե Հարությունյանն է։
Հաջորդ ՝ գյուղական Ենթակառուցվածքների բաղադրիչով ՀՀ յոթ մարզերում իրականցվելու է ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի բարելավում, նոր համակարգերի կառուցում: 41 համայնքների ցանկն արդեն կառավարությունը հաստատել է, ընտրվել են առավել խնդրահարույց համայնքները, այդ թվում՝ ութ սահամամերձ համայնք՝ Տավուշում։ «Այս տարվա ընթացքում այդ 41 համայնքներում նախատեսում ենք իրականացնել նախագծանախահաշվարկային նախագծերի կազմում և շինարարության սկսում: Շինարարությունը կավարտվի հաջորդ տարի»։
Մյուս ՝ Հողերի կայուն կառավարում բաղադրիչն իրականացվելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի միջոցով: Այս համաձայանգիրը, ի դեպ, ծրագրի վերջին համաձայանգիրն է, որը կկնքվի մեկ ամսվա ընթացքում: Այս բաղադրիչի ներքո կատարվելու է աղակալված, դեգրատացված հողերի վերականգում՝ հանրապետւթյան բոլոր մարզերում։ «Սա միակ բաղադրիչն է, որն ընդգրկում է Արարատի և Արմավիրի մարզերը, որոնք IFAD-ի մյուս ծրագրերում ընդգրկված չեն, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան ավելի շատ դեգրադացված հողեր»:
Ծրագրի վերջին բաղադրիչը՝ ֆերմերների իրազեկումն է, նրանց համար դասընթացներ կկազմակերպեն, կօգնեն հասկանալ, թե որ տարածաշրջանում ինչ կարելի է մշակել, ինչ նորարարական տեխնոլոգիաներ պետք է կիրառել: Ենթաբաղադրիչենրից մեկն էլ՝ գյուղական բնակավայրերում երիտասարդների ուսուցումն է։ Այս կերպ գյուղերում փորձելու են արտագաղթը կանխել:
Ծրագրին զուգահեռ Դանիայից շուրջ 3 մլն դոլարին համարժեք դրամաշնորհ է տրամադրվելու՝ գյուղական ֆինանսավորման կառույցի միջոցով գումարը տրվելու է բանկերին ու ֆինանսական կառույցներին: Սա հստակ պայմանով՝ կընտրվեն այն ֆինանսական կառույցները, որոնք կհամաձայնեն գյուղացուն վարկ տրամադրել առավելագույնը ութ տոկոսով: Այգեգործական այս վարկերը կզարգացնեն ինտենիսիվ այգեգործությունը։ «Վարկերը կտրամադրվեն մինչև 12 տարի ժամկետով ու բերքատվության ժամանակահատվածից կախված, կունենան նաև արտոնյալ ժամկետ: Օրինակ, եթե խնձոր է տկվում, ու նրա բերքատվությունը սկսվելու է երրորդ տարում, նոր վարկի մարումը կսկսվի երրորդ տարվանից:
Ինչո՞ւ պետք է գյուղացին կօգտվի այս վարկերից ու ներկայացված ծրագրերից, դրանք հուսալի են, ավելի մատչելի է վարկի տրամադրման գործընթացը, տրամադրվում են երկարաժամկետ, արտոնյալ պայմանով ու ամենակարևորը՝ տրամադրվում են հայկական դրամով և ոչ թե ռիսկային համարվող արտարժույթով:




