
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝
ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկում, Սարավանում, Գորիսում, Կապանում և
Մեղրիում տեղում է ձյուն:
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներն առատ տեղումների պատճառով
դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Մեղրու
լեռնանցքը` կցորդով ավտոմեքենաների համար:
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը
և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:




