ՀասարակությունՔաղաքական

Քաղաքագետն ու ՀՀ առաջին օմբուդսմենը՝ հակահայ զեկույցների մասին

lenabadeyan

 

 

Պասիվ դիրքորոշում եւ հայեցակարգի բացակայություն. ահա այս երկու հիմնական խնդիրն է, որ գոյություն ունի ոչ միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, այլ ողջ հայկական արտաքին դիվանագիտության մեջ: Սա պնդում է թե «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, թե քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Վերջինը նաեւ հավելում է՝ ընդհանրապես ղարաբաղյան խնդրի համակողմանի մշակված հայեցակարգի բացակայությունից են բխում բոլոր բացթողումներն ու թերությունները: Երկուսն էլ խոշոր հաշվով անտարբեր են, թե ինչպես է ԵԽԽՎ-ն արձագանքում հակահայ բանաձեւերին, Ալեքսանդր Մանասյանի գնահատմամբ՝ ԼՂ-ի հակամարտության կարգավորումն այլ դաշտում է:

«Ես չեմ վախենում այդ հետեւանքներից, միակ օրինական միջազգային կառույցը, որը զբաղվում է այդ հարցով եւ ունի մանդատը դրա, դա Մինսկի Խումբն է:  Բայց թե ՄԱԿ-ում, թե եվրոպական այլ խորհրդաժողովների ժամանակ այլ կառույցներում Ադրբեջանը հետեւողականորեն ստեղծում է հիմնախնդրի մի կերպար, որը մեզ համար աննպաստ է»:

Գրեթե 24 տարին ԵԱՀԿ-ի եւ 15 տարին ԵԽԽՎ-ի կազմում Հայաստանին պետք է բավարար լիներ հակամարտության եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցած դեպքերի իրական պատկերը Եվրոպայում տարածելու համար: Նստաշրջանից՝ նստաշրջան կամ իրադարձությունից՝ իրադարձություն աշխատելը ճիշտ չի համարում Լարիսա Ալավերդյանը:

«Այստեղ կոնցեպցիայի բացակայություն կա: Ես համոզմունք ունեմ, որ մեր պատգամավորները տարիներ շարունակ լավ պատկերացում չունեն Արցախի հիմնահարցի մասին»:

Սա իր հերթին պնդում է նաեւ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ նշելով, որ դիվանագիտության տարբեր տեսակների հնարավորությունը Հայաստանն այդպես էլ չի փորձում օգտագործել:

«Մի տպավորություն կա, որ եթե այդ աթոռին նստեցին, այդ աթոռը խելոք է: Այդպես չէ: խելքը փորձագետների մոտ է, գիտնականների մոտ է: Չկան աշխատանքային կապեր փորձագիտական հանրության, գիտական հանրության եւ մեր տարբեր մակարդակներում դիվնագիտական գործունեություն իրագործող օղակների միջեւ»:

Մի կողմ թողնելով ԵԽԽՎ-ի զարգացումները քաղաքագետը ճիշտ է համարում հայաստանի հետագա քայլը:

«Արեւելքի եւ արեւմուտքի միջեւ մենք չենք կարող տնտեսական խաչմերուկ դառնալ, մենք քաղաքակրթությունների խաչմերուկի դերը կարող ենք ստանձնել եւ այդ բոլոր նախադրյալները կա, որպեսզի մենք այդ ուղղությամբ աշխատենք: բայց պետք է կոնցեպցիա մշակել, քայլերի հերթականություն, թե ինչից պետք է սկսել: մեզ ասում են, թե եկեք ԵՏՄ-ից դուրս գանք, որպեսզի Եվրոպան մեզ սիր Մի ճամբարից դուրս գալ մտնել մյուս ճամբարը դա մի այլ ռազմավարություն է, ներկայանալ որպես քաղաքակրությունների խաչմերուկ, որպես երկխոսության հարթակ, որպես կամուրջ՝ մեկ այլ ռազմավարություն»:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ փոխնախագահ ընտրելուն, ապա Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, քայլը փաստում է այն մասին, որ այդպիսով կառույցը ողջունում է Հայաստանի պասիվ եւ հայեցակարգից զուրկ աշխատանքը:

Կարդացեք նաև

Back to top button