Միջազգային

Ռուսաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցները կընդլայնի

ՌԴ-ն կընդլայնի պատժամիջոցները Թուրքիայի դեմ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համառուսաստանյան ժողովրդական ճակատ» միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել պատժամիջոցները Թուրքիայի դեմ: «Խոսքը շինարարության ոլորտի մասին է, որտեղ այժմ 300 թուրքական ընկերություն է աշխատում 50 միլիարդ դոլարի ընդհանուր պայմանագրերով»,- ասել Պուտինը:

«Սահմանափակումներն այդ ոլորտում կընդլայնվեն: Կառավարությունը որոշում է կայացրել թուրք կապալառուների հետ նոր պայմանագրեր չկնքել և դա, անշուշտ, հնարավորություն կտա մեր շինարարական ոլորտին ընդլայնել աշխատանքն ու նոր որակյալ բանվորական կադրերի պահանջ կստեղծի»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ ընդգծելով, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման շնորհիվ Ռուսաստանում ավելի քան 87 հազար աշխատատեղ կբացվի: Նախօրեին ռուսական մամուլը գրել էր, որ Անկարան Մոսկվայի դեմ նապապատրաստում է պատասխան պատժամիջոցներ:

Կարդացեք նաև

Back to top button