
Աղավնի Հարությունյան
Ստրասբուրգից «Ռադիոլուր»-ի համար
Ստրասբուրգում այսօր մեկնարկել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի երկրորդ օրվա աշխատանքը: Օրակարգում հակահայկական երկու զեկույցներ են: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարում ընդգրկված երկու հակահայկական զեկույցներն են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ով արդեն ԵԽԽՎ անդամ չէ) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից»:
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համացանցում ստորագրահավաք է նախաձեռնել՝ ընդդեմ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների: Առցանց ստորագրահավաքին միացել է ավելի քան 8 հազար մարդ: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ վեհաժողովի արդեն նախկին նախագահ Անն Բրասյորը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ չէր բացառել, որ հակահայկական զեկույցները կարող են քննարկման չդրվել:
Հատված «Ռադիոլուր»-ի 12.30-ի եթերից




