ՀասարակությունՔաղաքական

Սոցիալապես անապահով ընտանիքներին թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր տրամադրելու գործընթացն արդեն սկսված է (լրացված)

lusinevasilyan

Սոցիալապես անապահով ընտանիքներին  թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր տրամադրելու գործընթացն արդեն սկսված է, կավարտվի առաջիկա օրերին՝ այսօր ասել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Նրա խոսքով ՝ ձեռք է բերվել 48 733 ընդունիչ սարք, դրանցից  2000-ը նախատեսվում է տրամադրել Լեռնային Ղարաբաղին:  Հիշեցնենք՝ ընդունիչ սարքերի տրամադրման որոշումը պայմանավորված է թվայնացման գործընթացով: 2016-ից հայաստանյան հեռուստաընկերությունները   անալոգային հեռարձակումից անցնում են թվայինի:  Գործընթացը տեխնիկապես ավարտված է. սարքավորումների տրամադրումից հետո անալոգային հեռարձակումը Հայաստանում կանջատվի: Գրիգոր Ամալյանն այսօր հնարավորինս  հտակեցրել է. «Անջատումներ հիմա չեն արվի, և անալոգային հեռարձակումը կանջատվի այն ժամանակ, երբ թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը բաժանվեն բնակիչներին: Մենք նախապես կհայտարարենք օրը, ժամը, ողջամիտ ժամկետներ կտանք, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այդ սարքը, իմանան անջատման օրը»:

Կարդացեք նաև

Back to top button