
Իրանը եւ Սաուդյան Արաբիան պետք Է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի թուլացնեն երկկողմ հարաբերությունների լարվածությունը` հանուն տարածաշրջանի կայունության եւ անվտանգության, հայտարարել Է Jրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին: «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած նախաձեռնություն, որը կօգնի այս տարածաշրջանին դառնալու ավելի կայուն եւ, իհարկե, ավելի անվտանգ, որպեսզի մենք կարողանանք պայքարել տարածաշրջանի իրական մարտահրավերի ու իրական սպառնալիքի՝ այն Է՝ ահաբեկչության, ծայրահեղականության եւ միջդավանական ատելության դեմ»,- Արաքչիի խոսքն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»։
Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները սրվել են հունվարի 2-ից հետո, երբ սաուդյան ՆԳՆ-ն մահապատժի ենթարկեց 47 մարդու, այդ թվում՝ շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրին։
Իր հերին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրն այսօր հայտարարություն է արել Թեհրանի հետ հարաբերությունների վերաբերյալ՝ հերքելով տեղեկություններն այն մասին, որ Պակիստանը դառնալու է միջնորդ երկկողմ հարաբերությունների վերականգնման հացում:
«Saudi Gazette» պարբերականը հայտնել է, որ բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել միջնորդելու Էր Ռիադ — Թեհրան հարաբերությունների վերականգնմանը, սական եթե Իրանը դրական պատասխան չտա, որևէ միջնորդական առաքելության մասին խոսք լինել չի կարող: «Ավելի քան 35 տարի Իրանը միջամտում է արաբական երկների ներքին գործերին, Իսլամական Հանրապետությունը պետք է փոխի քաղաքականությունը հարևան երկների նկատմամբ»,- ասել է Ադել ալ Ջուբեյրը:




