Միջազգային

ՌԴ, ԱՄՆ եւ ՄԹ զինվորականները Լիբիայում են, գրում է լոնդոնյան թերթը

Լիբիայում վայրէջք են կատարել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի տասնյակ զինվորականներ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում տեղական իշխանություններին օգնելու նպատակով, հայտնում է Լոնդոնում հրատարակվող «Asharq al-Awsat» թերթը։

Հոդվածագիրը պնդում է, որ խոսքն այս երկրների ուժային կառույցների մասին է։ Մոտ ժամանակներս նրան կմիանան նաեւ ֆրանսիացի զինվորականներ։

Ենթադրվում է, որ արտասահմանյան մասնագետները տեղացի զինվորականներին եւ հատուկ ծառայություններին կօգնեն խորհուրդներով։

Սակայն Լիբիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքում է այս լուրը, ինչի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Կարդացեք նաև

Back to top button