ԿարևորՀասարակություն

Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչում (լրացվող)

լրացված 14.55-ին

annamartikyan
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում ընթացող Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստն ընդհատվեց վկաների ցուցմունքների ժամանակ Ավետիսյանների հարազատներից մեկի ինքնազգացողության վատանալու պատճառով: Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 29-ին ժամը 12.00-ին:

 

լրացված 13.30-ին

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստը։ Դատախազը կարդաց մեղադրական եզրակացությունը, որից հետո դատավորը հարցրեց ամբաստանյալ Վալերի Պերմյակովին, թե մեղավոր ճանաչում է արդյոք իրեն եւ ինչում: Դատավորի հարցին Պերմյակովը  պատասխանեց. «Ամեն ինչում»:

 

լրացված 13.20-ին

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն ներկայացրեցին, որ  դատաքննության ժամանակ վկաների կողմից տրված ցուցմունքները ուղիղ եթերով չհրապարակվեն:
Միջնորդությունը հիմնավորվեց նրանով, որ այն անձինք, որոնք դեռևս այս քրգործի շրջանակներում պետք է ցուցմունք տան, հնարավորություն չունենան տեղեկանան, թե ինչ փաստական հանգամանքների մասին է խոսվել: Դատավորը բավարարեց միջնորդությունը:

 

Այսօր 12.30 -ին  Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում սկսվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստը։

Դատական նիստերի դահլիճ են բերել ամբաստանյալ Վալերի Պերմյակովին, հանել են ձեռնաշղթաները: Դատավորը դուրս է հրավիրել վկաներին և նշել, որ նիստին չեն ներկայացրել տուժողների իրավահաջորդներից Երեմ Սարգսյանը եւ Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստը կայացել է հունվարի 18-ի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները  ներկայացրել էին միջնորդություններ, որոնք վերաբերել են դատական նիստը՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացնելուն, դատավորի ինքնաբացարկին. բոլոր միջնորդությունները մերժվել էին:

Կարդացեք նաև

Back to top button