Հասարակություն

Արմեն Մուրադյանն այցելել է սուր շնչառական վարակներից բուժվող հիվանդներին

Գրիպով և սուր շնչառական վարակներով ապաքինմամբ դուրս գրված հղիներն ու երեխաները հիվանդությունից հետո ուժերը հնարավորինս արագ վերականգնելու, նոր վարակներից խուսափելու նպատակով շարունակում են մնալ բժիշկների հսկողության ներքո:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նրանց նկատմամբ հսկողություն է սահմանվում ամբուլատոր օղակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով շարունակվում են համայցերը բժշկական հաստատություններ: Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ծանոթացել բուժվող հիվանդների վիճակին, զրուցել ապաքինվող երեխաների ծնողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button