
Իրանը արևմտյան երկրների հետ կքննարկի նոր ատոմակայանների կառուցման հարցում համագործակցության խնդիրները: Mehr News գործակալության փոխանցմամբ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին ասել է, որ եթե արևմտյան երկրներն անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրեն, ապա Իրանը կկարողանա միաժոմանակ կառուցել 7-8 ատոմակայան:
Պաշտոնյան նաև հայտնել է, որ ռուսական կողմի հետ ատոմայայանների կառուցման վերաբերյալ արդեն ավելի քան 30 փաստաթուղթ է ստրոագրվել: 2014 թվականին Իրանն ու Ռուսաստանը ստորագրել էին Իսլամական Հանրապետության տարածքում 8 էներգաբլոկ կառուցելու մասին համաձայնագիր:




