Միջազգային

Քաբուլում ռուսական դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել (լրացվող)

լրացվել է ժամը 19։54- ին

Աֆղանստանի մայրաքաղաքում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ պայթյունի զոհերի թիվը հասել է 7- ի, հայտնել է Քաբուլի ոստիկանապետ Աբդուլ Ռահման Ռահիմը։ Նրա խոսքով՝ վիրավորվել է 25 մարդ։

ՏԱՍՍ- ի տեղեկություններով՝ մահապարտ- ահաբեկիչի թիրախը եղել է Tolo հեռուբստակայանի աշխատակիցները։ «Հարձակումը եղել է մեր ավտոբուսի վրա, որով մեր աշխատակիցները տուն էին վերադառնում»,- «Ֆրանս պրես»- ին հայտնել է հեռուստակայանի ներկայացուցիչը։

 

տեղադրվել է ժամը 18։24- ին

Քաբուլում այսօր հզոր պայթյուն է որոտացել Ռուսաստանի դեսպանատան մոտ, հայտնում են տեղական ԶԼՄ- ները։

Աֆղանական անկախ հեռուստակայանը հայտնում է, որ դեսպանատան շենքի մոտ պայթել է պայթուցիկով մեքենա։ Նախնական տվյալներով՝ սարքը գործի է դրել մահապարտը։

Աֆղանստանի առողջապահության նախարարուըյունը Բի Բի Սի- ին հայտնել է, որ պայթյունից արդյունքում զոհվել է առնվազն մեկ մար, 20- ից ավելին վիրավորվել է։

Կարդացեք նաև

Back to top button