
Ճպոնիայի կառավարությունն ուրբաթ հունվարի 22-ին մտադիր է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, հայտնում է РИА Новости-ն։
Պատժամիջոցների չեղարկումը ճապոնական ընկերություններին թույլ կտա ներդրումներ անել Իրանի գազի և նավթի արդյունահանման ոլորտում։
Երկու երկրների բանկերը հնարավորություն կստանան մասնաճյուղեր բացել, ինչպես նաև համաձայնագրեր կնքել երկու երկրների ֆինանսական ինստիտուտների միջև տարադրամի փոխանակման վերաբերյալ։




