


«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիր օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թույլտվությունը շատ ճարտարապետների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել: Ճարտարապետ Մհեր Չերքեզյանն ու Սաշուր Քալաշյանը նշել են, որ քայլը չպարզաբանված է՝ բխում է բիզնես շահերից: Ամեն մի շենք քանդելուց հաշվի չեն առնվում ճարտարապետների մոտեցումները: Բազում պայքարից հետո արթնանում ես ու տեսնում, որ պատմական մեկ շենք ևս հավասարվեց հողին, ինչպես որ կատարվեց Արամի 30 հասցեի շենքի հետ, ասել են ճարտարապետները: Կառույցի ճակատագրով մտահոգ Էդուարդ Միլիտոնյանն էլ իր հերթին նշել է, որ վերացնելով մեր պատմություն՝ դա խաթարում է քաղաքի ու հասարակության հոգեբանությունը: Մշակույթի գործիչների կարծիքները` «Ռադիոլուր»-ի թեմատիկ անդրադարձում:









