Դպրոցներում արձակուրդները կարող են դարձյալ երկարաձգվել
Վերջին շրջանում երեխաների և դեռահասների մոտ սուր շնչառական վարակների, դրանց տարածվածության և կանխարգելման մասին է այսօր խոսել Առողջապահության նախարարության նորանշանակ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը: Անդրադառնալով H1N1 Վիրուսին՝ գլխավոր մանկաբույժը նշել է, որ Հայաստանում H1N1-ը ի հանդիսացել և ոչ մի երեխայի մահվան պատճառ: Վերջին օրերին մահացած երեխան մահացել է այլ հիվանդությունից: Անդրադառնալով դպրոցներիում արձակուրդների երկարաձգմանը՝ մասնագետը չի բացառել, որ արձակուրդները դարձյալ երկարաձգվեն:
Սուր շնչառական վարակները եղել են, կան և կլինեն: Պարզապես դրանց մեջ կան այնպիսիք, որոնք կարող են հանգեցնել ընդհուպ մահվան: Կյանքի հանար կարող է վտանգ ներկայացնել նաև H1N1-ը: Հանրապետությունում վերջին շրջանում արձանագրված դեպքերը շատերի մոտ խուճապ են առաջացրել, բայց չպետք է ,ոռանալ, որ ցանկացած հիվանդություն կարելի է բուժել, եթե հիվանդը դիմում է ժամանակին: Առողջապահության նախարարության նորանշանակ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն անդրադառնալով մասնավորապես այս վարակին՝ նշեց, որ հիվանդացության բարձրացում կա ոչ միայն մեր Հանրապետությունում, այլև հարակից երկրներում:
Մասնագետը նաև հայտնեց, որ Հայաստանում H1N1-ը չի հանդիսացել և ոչ մի երեխայի ուղղակի մահվան պատճառ: Վերջին օրերին մահացած փոքրիկի մոտ ախտորոշվել է քաղցկեղ, որն էլ հանդիսացել է երեխայի մահվան պատճառ: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակների տարածվածությանը հատկապես երեխաների շրջանում՝ Սերգեյ Սարգսյանը նկատեց, որ մեր երեխաները կոփված չեն: Չի կարելի երեխայի մեծացնել ջերմոցային պայմաններում, նշեց մանկաբույժը:
Անդրադառնալով դիմակներ կրելու անհրաժեշտությանը՝ մասնագետը նշեց, որ այն արդյունավետ է կրել փակ տարածքներում, իսկ բաց տարածքներում, օրինակ փողոցում, դրա ոչ անհրաժեշտությունը կա, ոչ էլ իմաստ ունի: Ինչ վերաբերում է դպրոցներում արձակուրդների երկարաձգմանը՝ գլխավոր մանկաբույժը նկատեց, որ դրա անհրաժեշտությունն իսկապես կար: Դեռևս չկա նոր որոշում, բայց ելնելով իրավիճակից՝ Սերգեյ Սարգսյանը չբացառեց, որ արձակուրդները դարձյալ երկարաձգվեն: