
Թբիլիսիում գրանցվել է այս տարվա ընթացքում խոզի գրիպից մահացության առաջին դեպքը, հայտնել են Վրաստանի հանրային առողջության և հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնից։
Rosbalt հայտնում է որ մահացել է 39-ամյա տղամարդ, ով Թբիլիսի է տեղափոխվել Արևմտյան Վրաստանից: Այնուամենայնիվ, մասնագետների համաձայն, համաճարակի սպառնալիք Վրաստանում դեռ չկա։
«Մենք հիվանդացության աճ ենք ակնկալում փետրվարին, սակայն ոչ այնքան, որ մոտենանք համաճարակի սահմանին»,- նշում են բժիշկները:




