

Հայկական տանձի չիրը ճապոնական շուկայում, ճապոնացի փորձագետ Ակիհիրո Ցուկամոտոն այսօր վստահեցրել է, որ իր հայրենակիցների համար անսովոր ու հետաքրքիր կլինի հենց այս արտադրատեսակը: Երևանում այսօր ամփոփվել են 2013թ մայիսից մեկնարկած հայ-ճապոնական «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» համատեղ ծրագրի արդյունքները: Ճապոնական կողմը ծրագրի իրականացումից գոհ է: Այս մասին նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին է հայտարարել և խոստացել՝ սա վերջը չէ, այլ՝ մի նոր համագործակցության սկիզբ: Ճապոնական կողմը կարծում է, որ մեր երկրում ՓՄՁ-ների համար զարգացման միջավայրը ստեղծված է: ՀՀ Փոքր ու միջին ձեռնարկատրության զարգացման ազգային կենտրոնից էլ վստահեցրել են՝ կհասնեն նրան, որ տեղական փոքր բիզնեսի արտադրած որոշ ապրանքներ հայտնվեն ճապոնական շուկայում: Կոնկրետ ժամկետներ, սակայն, դեռ չեն նշում:
Ճապոնացի սպառողները հետաքրքրությամբ են սպասում հայկական չրերին և գինիներին: Իսկ չորացրած պտուղ-բանջարեղենից նրանց քիմքին անսովորը հատկապես տանձի չիրն է: Ո՞վ, եթե ոչ հենց Ճապոնացիները կարող են տեղական արտադրողին հուշել, թե հատկապես որ արտադրանքը պահանջարկ կունենա ճիրենց շուկայում: Տվյալ դեպքում, այսպես ասենք, արտահանման խորհրդատուն Ակիհիրո Ցուկամոտոն է, ով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և ՀՀ ՓՄՁ ԶԱԿ ծրագրի գլխավոր փորձագետն է: Անձամբ փորձագետի համար տպավորիչը մեկ այլ բիզնես ծրագիր է.
«Ինձ համար ամենատպավորիչը Բարգատաշեն գյուղում ձիթապտղի արտադրությամբ զբաղվող գործարարի օրինակն էր, որը 2013թ մասնակցեց Իջևանի արվեստի փառատոնին, փորձնական վաճառք իրականցրեց, նաև պարզեց, թե ինչ պահանջարկ ունի իր արտադարնքը սպառողների շրջանում, այժմ զարգանում է այն»:
2013թ մայիսին մեկնարկել էր հայ-ճապոնական «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» համատեղ ծրագիրը: Անցած երեք տարիների ընթացքում աջակցություն է ցուցաբերել 250-ից ավելի ՓՄՁ-ների: Նրանց հիմնական մասը սկսնակներ են: ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության արդյունքում որոշում է կայացվել ընտրել չորս հիմնական ուղղություն՝ պանրի, չրի արտադրություն, գինեգործություն, զբոսաշրջություն:
Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 2 մլն դոլար է: Ճապոնաական կողմը գումարը անհատույց է տրամադրել ՝ ոչ որպես սա վարկային ռեսուրս: Գումարով տեխիկական կողմն են ապահովել, փրոձագետներին են վարձել, միջոցառումենր են կազմակերպել, կենտրոններ են ստեղծել: Մանրամասները փոխանցում է ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի գործատիր տնօրենի տղակալ Կարեն Գևորգյանն ու նշում,որ գումարները տրամադրել են ՓՄՁ ԶԱԿ-ի՝ երաշխիքային դրամագլխից՝ տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, հինգ տարի ժամանակով, իսկ 2016-ի հունվարի մեկից՝ արդեն տրամադրվում է մինչև 7 մլն դրամ:
«Արդեն վեց բիզնես ապրանքանիշ են ձևավորել, երեքը ձևավորել են ուսուցողական կենտրոններ՝ Տավուշում, Սյունքում, Արարատում, հագեցվել են թանկարժեք սարքավորումներիով, շուրջ 130 կազմակերպություն կոնկրետ դասընթացների են մասնակցել, թե ինչպես կոնկրետ ապրանք արտադրեն, որը նաև արտահանման ներուժ ունենա: Ճապոնացիները գնահատում են շահառուների արտադրանքի ենրուժն ու համաձայնեցվի ճապոնական շուկաների պահանջարկին: Մենք կհասնենք նրան, որ ինչ որ քանակությամբ հայկական ապրանքներ, որոնք փոքր բիզնեսն է արտադրում, որոշ ժամանակ հետ հայտնվեն ճապոնական շուկայում»:
ՋԱՅԿԱ-ն նմանատիպ ՝տեղական տնտեսական ծրագրեր իրականացնում է մի քանի տասնյակ երկրներում, իսկ այն, որ «Մեկ գյուղ մեկ արտադրանք» հայեցակարգով իրականցված Հայաստանի ծրագիրը լավագույններից մեկն է, փաստում է նաև մեր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին և խոստանում՝ սա վերջը չէ, այլ՝ մի նոր համագործակցության սկիզբ: Մանրամասներն առայժմ չեն ներկայացվում:




