Գյումրիում, ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում, այսօր կմեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատավորն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանը։ Ամբաստանյալ Վալերի Պերմյակովն ունի թարգմանիչ եւ փաստաբան:
Դատական առաջին նիստը, հիշեցնենք, կայացել է մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 18-ին: