Միջազգային

Ռուսաստանը կամրապնդի կապերը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ

Մոսկավայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը: Ռիա-նովոստի գործակալության փոխանցմամբ, պաշտոնյան նշել է, որ ռազմավարության նոր խմբագրման մեջ հստակեցված են Ռուսաստանի համագործակության հարցերը ՀԱՊԿ և Եվևասիական տնտեսական միությունում գործընկերների հետ:

«Ռուսաստանը կշարունակի ինտեգրացիոն գործընթացները ԱՊՀ տարածաշրջանում, կամրապնդի կապերը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ», -ասել է Նուրգալիևը: Նրա խոսքով` այդ փոխգործակցությունը տարածաշրջանային և միջազգային տարբեր ասպեկտների շուրջ կայունացնող ազդեցություն կունանա ինչպես այ երկրներում, այնպես էլ դրանց հարող տարածաշրջաններում:

Կարդացեք նաև

Back to top button