
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2016- ին կարող է կատարել երկու լրացուցիչ միջազգային ուղեւորություն, հնարավոր է նաեւ Հայաստան, հաղորդում է Catholic News գործակալությունը։
Ժամանակացույցը հրապարակվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Վերջին տարբերակը ներառում է բոլոր պապական իրադարձությունները՝ 2016 թվականի հունվարից- հունիս:
Ներկայումս այս ժամանակացույցի մեկնաբանությունը պարզապես շահարկվում է, սակայն Catholic News -ի աղբյուրները հաստատում են, որ պապի այցը Հայաստան, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս տարվա ընթացքում:
Նման եզրակացության հիմք է տալիս կարդինալ Լեոնարդո Սանդրիի դիտարկումը։ Նա չի ժխտել, որ 2016թ.-ին հնարավոր է, որ պապը այցելի Հայաստան:
Կարդինալ Սանդրին «ՌԻԱ- Նովոստիի» հարցի ի պատասխան ասել է, որ Ֆրանցիսկոս պապը «սրտանց ցանկանում է գնալ Հայաստան»։ Կարդինալը նկատել է, որ թեեւ պապի աշխատանքային գրաֆիկը շատ հագեցած է, սակայն հույս ունի, որ նա Հայաստան այցելելու համար ժամանակ կգտնի:
Նշենք նաև, որ հունիսին նախատեսված որոշ միջոցառումներ հետաձգվել են: Սա նշանակում է, որ Հռոմի պապը հունիսի 22-ից հունիսի 26-ը կունենա առնվազն չորս օր ազատ ժամանակ՝ Հայաստան այցելելու համար։




