Միջազգային

Շիմոն Պերեսը սրտի կաթված է ստացել

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հոսպիտալացվել է կրծքավանդակի շրջանում ցավերի պատճառով, գրում է gazeta.ru-ն՝հղում անելով Պերեսի մամուլի քարտուղար Այելետ Ֆրիշին:

92-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել է և գտնվում է Թել-Ավիվից ոչ հեռու գտնվող Ռամաթ-Գան քաղաքի «Թել հա-Շոմեր» հիվանդանոցում՝ ասել է նա։

Իսրայելական հեռուստաալիքները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Պերեսը կաթված է տարել և ներկայումս սրտի վիրահատության է ենթարկվում։

Back to top button